Արցախի ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետն ազատվել են աշխատանքից ու այլ պաշտոնի նշանակվել

Արցախի ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետն ազատվել են աշխատանքից ու այլ պաշտոնի նշանակվել

PanARMENIAN.Net - Արցախի ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետն ազատվել են աշխատանքից։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրերը նոր նշանակումների և ազատումների մասին:

Կամո Աղաջանյանը, ազատվելով ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից, նշանակվել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով։

Աշոտ Հակոբջանյանը, ազատվելով ԱՀ ոստիկանության պետի պաշտոնից, նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով, տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հրամանագրերի համաձայն՝ Արարատ Օհանջանյանն ազատվել է ԱՀ առողջապահության նախարարի պաշտոնից, իսկ Միքայել Հայրիյանը նշանակվել է ԱՀ առողջապահության նախարար:

Սեփական դիմումների համաձայն՝ աշխատանքից ազատվել են ԱՀ նախագահի խորհրդականներ Ռուզաննա Սարգսյանը, Էմիլ Բաբայանը և Կարեն Ներսիսյանը:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---