Բեգլարյան․ Պատերազմի և տարածքների օկուպացման պատճառով մինչև 40,000 մարդ անօթևան է մնացել

Բեգլարյան․ Պատերազմի և տարածքների օկուպացման պատճառով մինչև 40,000 մարդ անօթևան է մնացել

PanARMENIAN.Net - Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, ներկայացնելով իր հրաժարականի պատճառները, տեղեկացրել է, որ ԱՀ նախագահից առաջարկ է ստացել գործադիր իշխանությունում այլ պաշտոն զբաղեցնելու և զբաղվելու է ճգնաժամի կարճաժամկետ կառավարման հարցերով։

Նա նշել է, որ կան բազմաթիվ անօթևան անձինք. ռազմական գործողությունների հետևանքով տարածքների օկուպացման պատճառով մինչև 40,000 հոգի անօթևան է մնացել, գրում է Panorama.am-ը։

«Այդ մարդկանց զգալի մասն արդեն Արցախում է, և նրանք ունեն շատ լուրջ կարիքներ՝ առաջնահերթորեն կացարանի և հոգեբանի խնդիր։ Դեռևս պետք է ժամանակավոր կացարանի հարցը լուծել, իսկ երկարաժամկետ ծրագրով այդ մարդիկ նաև բնակարաններով կապահովվեն»,- ասել է Բեգլարյանը։

Նա նշել է, որ խնդիր կա արագ քայլերով հաղթահարելու գոնե այն խնդիրները, որոնք հնարավոր է հաղթահարել կարճաժամկետ հատվածում։

«Իսկ միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի համար պետք է պլանավորենք և իրականացնենք բարեփոխումներ։ Եվ ես առավելագույնս պատրաստ եմ այդ բարեփոխումների աշխատանքներին լծվելու»,- նկատել է նա։

Որպես դեռևս գործող ՄԻՊ՝ Բեգլարյանը ներկայացրել է այն խնդիրները, որոնք պետք է առաջնային լուծում ստանան։

«Նախ պետական համակարգը պետք է անվտանգային միջավայրի ռիսկերի նվազեցմամբ զբաղվի։ Առաջին հերթին, պետք է նվազեն օբյեկտիվ ռիսկերը, և այդ ուղղությամբ ՊԲ-ն աշխատանքներ կատարում է։ Իհարկե, այստեղ ռուս խաղաղապահների դերն էլ է մեծ։ Բայց ԱԱԾ-ն, ոստիկանությունը ևս պետք է հնարավոր բոլոր քայլերն իրականացնեն, որ անվտանգության ռիսկերը նվազեցվեն, բացերը լրացվեն։ Այստեղ կարևոր է նաև հասարակության հետ բաց շփումը, քանի որ խնդիրների մի մասը սուբյեկտիվ է և պայմանավորված է հոգեբանական և տեղեկատվական ռիսկերով»,- կարծիք է հայտնել նա։

Բեգլարյանը տեղեկացրել է, որ ԱՀ ՄԻՊ փաստահավաք խմբի ջանքերով ևս երկու զեկույց պատրաստ կլինի, որոնցում կներկայացվեն պատերազմի ընթացքում հակառակորդի հանցագործությունները։

«Ընդհանուր առմամբ, ես փաստահավաք գործունեությունը համարում եմ ավարտին մոտեցող, թեև այլ ուղղություններով դեռևս փաստահավաք գործունեության կարիք կա։ Հավաքագրված տվյալների ամփոփման և զեկույցներով ներկայացման կարիք ևս կա։ Համոզված եմ, որ ՄԻՊ աշխատակազմը, հետագայում նաև հաջորդ ՄԻՊ-ը կշարունակեն այս աշխատանքները, իսկ ներսում առկա մարդու իրավունքներին վերաբերող խնդիրներով աշխատակազմը շարունակելու է աշխատել»,- նշել է նա։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---