Բաբայան․ Ստեփանակերտի օդանավակայանը շուտով կբացվի՝ ավելի մեծ ինքնաթիռներ կընդունի![]() 23 դեկտեմբերի 2020 - 20:00 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտի օդանավակայանը շուտով կբացվի։ Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ «Օդանավակայանի գործարկման հստակ ամսաթիվ դեռևս չեմ ուզի նշել, սակայն այն կսկսի աշխատել մոտ ապագայում։ Բայց մի բան հստակ է՝ այն ավելի մեծ կլինի և ավելի մեծ ինքնաթիռներ կընդունի, քան նախկինում»,-ասել է Բաբայանը՝ մեկնաբանելով Տելեգրամ-ալիքներում տարածված հաղորդագրությունները, թե օդանավակայանը նախատեսվում է բացել դեկտեմբերի 25-ին։ Ըստ Արցախի նախագահի խորհրդականի, Ստեփանակերտի օդանավակայանը կարևոր տրանսպորտային հանգույց կդառնա ոչ միայն Ղարաբաղի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ «Եվ, բնականաբար, այն կնպաստի Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը և հումանիտար վերականգնմանը»,- ասել է Բաբայանը։ Ավելի վաղ ռուս խաղաղապահների Տելեգրամ-ալիքում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Ստեփանակերտի օդանավակայանին հարող տարածքն ամբողջությամբ ականազերծվել է, իսկ օդանավակայանը «ինժեներական և տեխնիկական տեսակետից լիովին պատրաստ է աշխատանքի բնականոն ռեժիմի»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |