Դեկտեմբերի 31-ին Ստեփանակերտում և Երևանում երկինքը կլուսավորվի օդապարուկներով՝ ի հիշատակ զոհված հերոսների![]() 28 դեկտեմբերի 2020 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 31-ին Ստեփանակերտում և Երևանում երկինքը կլուսավորվի օդապարուկներով՝ ի հիշատակ զոհված հերոսների, տեղեկացնում է Ստեփանակերտի քաղաքապետարանը։ «Այս տարի Ստեփանակերտի քաղաքապետարանը Ամանորի առթիվ տոնական միջոցառումներ չի կազմակերպելու: Մեր կորուստները մեծ են՝ Նոր տարին այդ տոնին հատուկ ուրախությամբ նշելու համար: Սակայն օրը ևս մեկ խորհուրդ ունի՝ համախմբվելու, անցնող տարվա կարևոր իրադարձությունները հիշելու և եկող տարվա անելիքները ուրվագծելու խորհուրդ… Ստեփանակերտի քաղաքապետարանը բոլորին հրավիրում է մայրաքաղաքի հուշահամալիր (եղբայրական գերեզմանոց)՝ զոհված հերոսների հիշատակը խնկարկելու համար»,-ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ օդապարուկներն անվճար կտրամադրվեն բոլոր ցանկացողներին: «Դեկտեմբերի 31-ին ժամը 21:00-ից Ստեփանակերտի հուշահամալիրի տարածքում կբաժանվեն (կարող եք նաև ձեր սեփականը բերել) օդապարուկները, իսկ ժամը 22:00-ին կբարձրացնենք երկինք (կարող եք նույն ժամին միանալ մեզ տներից): Թող 2021-ը խաղաղության ու լույսի տարի լինի»,-ասվում է Ստեփանակերտի քաղաքապետարանի հայտարարության մեջ։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |