ԱԻՊԾ․ Մատաղիսում ևս 4 զինծառայողի մարմին է հայտնաբերվել

ԱԻՊԾ․ Մատաղիսում ևս 4 զինծառայողի մարմին է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Մարտական գործողությունների՝ Մատաղիսի հատվածում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 4 հայ զինծառայողի աճյուն, փոխանցում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Հունվարի 6-ին որոնողական աշխատանքները շարունակվելու են Թալիշ-Մատաղիս ուղղությամբ։ Հնարավոր ողջ մնացածներին որոնելու համար մեկական խմբեր կաշխատեն Հադրութի տարածքում և Ֆիզուլի-Հադրութ ուղղությամբ:

Հունվարի 5-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 1188 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ:

 Ուշագրավ
Հարությունյանը հարցաքննվելու է Սահմանադրական կարգը տապալելու հոդվածով հարուցված քրգործի շրջանակում
Ըստ նրա՝ կարճ ժամանակում քաղաքական, ռազմական, սոցիալական, տնտեսական դժվարությունները հաղթահարվելու են