8 զինծառայողի սխրանք՝ Արցախի պատերազմից![]() 9 հունվարի 2021 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հրապարակել է 8 զինծառայողի անուն, որոնք 2020-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմում աչքի են ընկել իրենց արիությամբ ու պատրաստվածությամբ։ Սերժանտ Արթուր Վաղինակի Սարհատյանն ակտիվ մարտ է վարել գրոհող հակառակորդի դեմ, պատճառել վերջինիս մեծաթիվ կորուստներ, կասեցրել գրոհող ուժերի ներթափանցումը: Վիրավորվել է թշնամական հրետանու կրակից: Շարքային Վրույր Աշոտի Ղազարյանը ցուցաբերել է անհատական խիզախություն՝ պատճառելով թշնամուն կենդանի ուժի կորուստներ, կազմակերպել է տարբեր ապահովման հարցեր, տարհանել վիրավոր ընկերներին: Լեյտենանտ Հովհաննես Գագիկի Պետրոսյանը համառ մարտ է վարել թշնամու գրոհող ուժերի դեմ, հմտորեն ղեկավարել ենթականերին, ինչի արդյունքում հակառակորդը կրել է կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ: Լեյտենանտ Արտավազդ Անդրանիկի Ավետիսյանը կարևոր բարձունքներից մեկում ջախջախել է թշնամական ուժերին, հետ մղել վերջինիս հարձակումը, ապա տարհանել զոհերին ու վիրավորներին: Կրտսեր սերժանտ Մարտիկ Արտակի Մուրադյանն աչքի է ընկել հակառակորդի գրոհող ստորաբաժանումներն ու կրակային միջոցները ոչնչացնելու ժամանակ: Ավագ լեյտենանտ Լևոն Միսակի Ավետիսյանը աչքի է ընկել հարևան ստորաբաժանման հրամանատարական դիտակետում շրջափակման մեջ հայտնված զինծառայողներին փրկելիս, որը հնարավոր է դարձել թշնամական ուժերի դեմ անմիջական մարտ վարելու և վերջինիս մեծ կորուստներ պատճառելու շնորհիվ: Կապիտան Գավրուշ Էրիկի Հարությունյանը թշնամու ձեռնարկած հարձակման ժամանակ հմտորեն ղեկավարել է ենթակա անձնակազմը, կատարել մարտական առաջադրանքն ու կորուստներ պատճառել հակառակորդին: Վիրավորվել է թշնամու դիպուկահարի կրակոցից: Պահեստազորի ավագ սերժանտ Արմեն Արարատի Պետրոսյանը մարտական հաշվարկի հետ միասին բարձր մակարդակով իրականացրել է առաջադրված մարտական խնդիրները: Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |