Մոսկվայաբնակ հայերը ՀՀ դեսպանատան մոտ Փաշինյանի այցի դեմ ակցիա են արել

Մոսկվայաբնակ հայերը ՀՀ դեսպանատան մոտ Փաշինյանի այցի դեմ ակցիա են արել

PanARMENIAN.Net - Մոսկվայում ՀՀ դեսպանատան շենքի մոտ տեղի հայերն ակցիա են կազմակերպվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի դեմ։ Դեսպանատան շենքի դարպասներին փակցված են պաստառներ «Ժողովուրդը մենք ենք, և մենք դեմ ենք», «Նիկոլը սուտասան է, Նիկոլը թուրք է», «Stop Nikol» գրություններով, տեղեկացնում է «Նովոստի Արմենիան»։

Ռուսաստանի հայերը մտավախություն ունեն, որ Մոսկվայում կստորագրվեն Հայաստանի և Արցախի ճակատագրին վերաբերող համաձայնագրեր, որոնք անուղղելի վնաս կարող են հասցնել հայկական պետականությանն ու ժողովրդին։

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ՌԴ հայ համայնքը նրա հրաժարականին է սպասում, ոչ թե Մոսկվա այցին։

Հոնվարի 11-ին Կրեմլի հրավերով Մոսկվայում եռակողմ բանակցություններ են ընթանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Այցի շրջանակում վարչապետը նաև առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---