ՄԻՊ․ Եթե ճանապարհի ադրբեջանական կոչված հատվածում ՃՏՊ լինի, Ադրբեջանի քննչական մարմինները պե՞տք է գան12 հունվարի 2021 - 14:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, անդրադառնալով Արցախյան պատերազմից հետո Սյունիքում ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ ուղիղ սպառնալիքներ են առաջացել Կապանի օդանավակայանի, հարևանությամբ գտնվող բնակավայրերի, միջպետական ճանապարհի համար, որը Կապանը կապում է Երևանի հետ: Նա նշել է, որ օրենսդրական կարգավորումներ չկան, իրավազորության հետ կապված հարցեր են առաջանում։ «Օրինակ, ինչ օրենսդրություն է կիրառվելու, եթե ադրբեջանական կոչվող տարածքում տեղի ունենա ՃՏՊ, կամ ինչ կլինի, եթե հանցագործություն տեղի ունենա, պարզապես վթար լինի կամ ավտոմեքենայի անսարքությունը վերացնելու, մեքենան նորոգելու համար քաղաքացին կանգնի այդ հատվածում։ Եթե այդ տարածքները համարում ենք Ադրբեջանի տարածք, ուրեմն Ադրբեջանի քննչական մարմիննե՞րը պետք է գան և քննչական գործողություններ իրականացնեն ՀՀ քաղաքացիների նկատմամբ և բերման ենթարկեն մեր քաղաքացիներին»,- ասել է Թաթոյանը՝ հավելելով, որ այդ հարցերը հրատապ լուծման կարիք ունեն։ ՄԻՊ-ը նշել է նաև, որ ուղիղ սպառնալիքի տակ են հայտնվել մի շարք իրավունքներ, այդ թվում՝ կյանքի։ Նա հավելել է, որ, օրինակ, Շուռնուխ գյուղը ճանապարհով բաժանված է 2 մասի՝ հայկական մասում խաղաղ բնակիչներն են, երեխաներ են խաղում, իսկ ադրբեջանական մասում զինվորականներ են, զինված մարդիկ: «Եվ ադրբեջանական կողմից սադրանքներ են արվում»,- ասել է նա։ Ավելի վաղ ՄԻՊ-ը հայտնել էր, որ Շուռնուխ գյուղի բնակիչ Ստյոպա Մովսիսյանին պատկանող անասնաշենքը GPS համակարգի կամ Գուգլ քարտեզի (Google Maps) կիրառության արդյունքում բաժանվել է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Սյունիքի մարզի սահմանային Շուռնուխ գյուղի 12 տուն անցնում է ադրբեջանական կողմին՝ ըստ Ադրբեջանի ԽՍՀ քարտեզի։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |