ԵՊԲՀ ռեկտորը վարակվել է կորոնավիրուսով

ԵՊԲՀ ռեկտորը վարակվել է կորոնավիրուսով

PanARMENIAN.Net - Երևանի պետական բժշկական համալսարանի ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այդ մասին նա ինքն է հայտնել ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօրվանից համալսարանական հիվանդանոցում եմ` պացիենտի կարգավիճակում` կովիդ, թոքաբորբ: Վստահում եմ մեր բժիշկներին, բուժքույրերին: Առողջ եղեք»,- գրել է նա։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ձեռք բերելու համար Հայաստանը բանակցում է մի քանի ուղղություններով: Պատվաստանյութի առաջին խմբաքանակը նախատեսվում է ունենալ հունվարի վերջին կամ փետրվարի առաջին կեսին։

Հայաստանում հունվարի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 162,643-ի։ Առողջացածների ընդհանուր թիվը 150,602 է։ Փաստացի բուժվողների թիվը 8393 է։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2941 դեպք կա, այլ պատճառով՝ 707։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---