Քարին տակի մոտից կնոջ մարմին է հանվել․ Հունվարի 14-ին որոնումներ չեն լինի

Քարին տակի մոտից կնոջ մարմին է հանվել․ Հունվարի 14-ին որոնումներ չեն լինի

PanARMENIAN.Net - Հունվարի 13-ի որոնողական աշխատանքների ընթացքում Քարին տակի հատվածից հայտնաբերվել է մեկ քաղաքացիական անձի մարմին: Այդ մասին տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը, գրում է Aysor.am-ը։

Իր հերթին, Armenpress-ը նշում է, որ զոհվածը 58-ամյա կին էր, գտնվել է տան բակում․ հարազատները ճանաչել են նրան։

Հունվարի 14-ին մարմինների որոնողական աշխատանքներ չեն լինելու։

«Դա պայմանավորված չէ երեկվա դեպքի հետ։ Ադրբեջանցիներն այսօր տեղանքում աշխատանք են իրականացնում։ Որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը», - ասել է Հունան Թադևոսյանը։

Հունվարի 13-ին Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել, նրա վիճակը կայուն ծանր է։ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---