Արցախում հոկտեմբեր-նոյեմբերին կորոնավիրուսից 29 մահ է եղել![]() 14 հունվարի 2021 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին Արցախում կորոնավիրուսից մահվան 29 դեպք է գրանցվել, իսկ համավարակի բռնկումից ի վեր՝ 31 դեպք։ Կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացու մոտ մահը վրա է հասել ուղեկցող այլ հիվանդության պատճառով, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Covid-19-ի տարածման կանխարգելման նպատակով Արցախի առողջապահության նախարարության կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները: Հունվարի 13-ին կատարվել է 61 թեստավորում, որի արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Լաբորատոր հետազոտության արդյունքներով դրական հաստատված դեպքերից թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային, իսկ ծանրը՝ ստացիոնար պայմաններում: Այս պահի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 39 վարակակիր: Ընդհանուր առմամբ, ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից թեստավորման նպատակով 17,923 նմուշառում է իրականացվել, որոնցից կորոնավիրուսային վարակը հաստատվել է 2031 անձի մոտ: ![]() ![]() Կողմերը նաև քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցեր ԱԳ նախարարը նամակում անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտման դեպքերին
Փաշինյանն ընդգծել է ստորագրած եռակողմ հայտարարույթյան կարևորությունը Ըստ նախարարի՝ Արցախը ներդրումների է սպասում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |