«Ռոսիան» թռիչքներ կիրականացնի Սանկտ Պետերբուրգից Երևան![]() 14 հունվարի 2021 - 18:26 AMT PanARMENIAN.Net - «Ռոսիա» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Սանկտ Պետերբուրգից Երևան։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ ուրբաթ օրերին, Airbus A319 ինքնաթիռով։ «Պուլկովո» օդանավակայանից առաջին SU6921 չվերթը կիրականացվի հունվարի 15-ին։ Ըստ չվացուցակի՝ Սանկտ Պետերբուրգից թռիչքը կիրականացվի ժամը 09:30, ժամանումը Երևան՝ 14:05։ Հետադարձ SU6922 չվերթը կմեկնի Երևանից 15։05-ին և կժամանի Սանկտ Պետերբուրգ 17:55-ին (ժամանակը բոլոր դեպքերում տեղականն է): Հայաստանի քաղաքացի չհանդիսացող անձանց համար ցամաքային ճանապարհով երկիր մուտք գործելու սահմանափակումները վերացվել են, բոլոր օտարերկրացիները կարող են մուտք գործել ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ճանապարհով: ՀՀ օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության հավաստագիր։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |