ՀՀ-ն մինչև 2040-ը էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը հաստատվել է

ՀՀ-ն մինչև 2040-ը էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը հաստատվել է

PanARMENIAN.Net - Կառավարությունը հունվարի 14-ի նիստում հաստատել է մինչև 2040թ․ ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրը և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը:

Փաստաթղթով նախատեսված են ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները։

Էներգետիկայի ոլորտի ռազմավարությունը, ինչպես նաև մի շարք այլ իրավական ակտեր կորցրել են արդիականությունը և անհրաժեշտություն է առաջացել վերանայել ու համապատասխանացնել ժամանակի պահանջներին, ինչպես նաև մշակել ռազմավարական նոր ծրագիր և դրա իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույց: Ըստ այդմ, կսահմանվեն մինչև 2040-ի ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման հիմնական ուղղությունները և դրա իրագործումն ապահովող միջոցառումները:

Հիմնական միջոցառումների թվում են վերականգնողական էներգետիկայի ներուժի մաքսիմալ օգտագործումը, էներգախնայողության հնարավորությունների իրագործումը, հայկական ԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարաձգումը, «Հյուսիս–Հարավ» էներգետիկ տարանցիկ միջանցքի շինարարության ծրագրի լիարժեք իրականացումը, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ շուկայի աստիճանական ազատականացումը, գրում է ԱՌԿԱ-ն։

2015թ. ընդունված «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» ներկայում ամբողջությամբ չէր արտացոլում ՀՀ կառավարության կողմից էներգետիկայի ոլորտում վարվող քաղաքականությունը, ոլորտի ընթացիկ իրավիճակը և զարգացման հեռանկարները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---