ՀՀ-ն մտադիր է երկարացնել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը նաև 2026-ից հետո![]() 14 հունվարի 2021 - 19:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն մտադիր է երկարացնել Հայկական ատոմակայանի (ՀԱԷԿ) շահագործման ժամկետը 2026-ից հետո և չի հրաժարավում նոր ատոմակայան կառուցելու մտադրությունից։ Այդ մասին ասվում է Կառավարության հունվարի 14-ի նիստում հաստատած մինչև 2040թ․ ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրում: Կայանի երկու գեներատորները (№3 ու №4) փոխարինվել են 2018-19 թվականներին։ 2020-ին №3 գեներատորի վրա ստուգում է իրականացվել, իսկ №4-ի վրա կիրականացվի 2021-ին։ Ծրագրում նշվում է, որ ատոմակայանի առկայությունը ՀՀ էներգահամակարգում թույլ կտա դիֆերսիֆիկացնել էներգետիկ ռեսուրսները և չավելացնել երկրի կախվածությունը ներկրվող բնական գազից։ Եթե 2026-ից հետո ՀԱԷԿ-ի շահագործամն անվտանգությունը հաստատվի, կառավարությունը մտադիր է շահագործել կայանը մինչև 2036թ․, ինչը մոտ 150 մլն դոլար ներդրում կպահանջի։ ՀԱԷԿ-ն արտադրում է Հայաստանում օգտագործվող էլեկտրականության մոտ մեկ երրորդը։ Վերանորոգման արդյունքում կայանի արտադրողականությունը կաճի, նույն ծավալի վառելիքի դիմաց այն 10%-ով ավելի շատ էլեկտրաէներգիա կարտադրի։ 2015թ. ընդունված «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» ներկայում ամբողջությամբ չէր արտացոլում ՀՀ կառավարության կողմից էներգետիկայի ոլորտում վարվող քաղաքականությունը, ոլորտի ընթացիկ իրավիճակը և զարգացման հեռանկարները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |