Զախարովա․ ՌԴ-ն կսատարի ՀՀ և Ադրբեջանի մտավորականների երկխոսությանը, եթե նախաձեռնեն15 հունվարի 2021 - 16:49 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն կսատարի ՀՀ և Ադրբեջանի մտավորականների երկխոսությանը, եթե նման նախաձեռնություն լինի։ Նա հավելել է, որ Ռուսաստանն ամեն կերպ ողջունում է Արդբեջանի և ՀՀ հանրային գործիչների հումանիտար բնույթի նախաձեռնությունները, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք ամեն կերպ կողջունեիքն ուղիղ երկխոսության հաստատումը ադրբեջանցի և հայ մտավորականների միջև, ինչպես նաև հումանիտար բնույթի համատեղ միջոցառումների անցկացումը երկու երկրի միջև։ Մեր կարծիքով, նման նախաձեռնությունները նպաստում են հաշտեցման, վստահության, փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը, օգտակար են ինչպես ադրբեջնական, այնպես էլ հայ ժողովրդին և Հարավային Կովկասի տարածաշրջանին ընդհանուր առմամբ, իսկ նշանակում է՝ նաև ՌԴ-ին։ Ռուսական կողմն անկասկած կսատարի նման ակցիաներին, եթե Բաքուն և Երևանը այդ ուղղությամբ շարժվելու անկեղծ միտում ցուցաբերեն»,-ասել է նա։ Հունվարի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման ավարտին հայտարարել է, որ դրա ընթացքում չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը, աշխատանքները շարունակվելու են։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, ըստ որի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու նպատակով եռակողմ աշխատանքային խումբ է ստեղծվելու։ Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև հունվարի 30-ը: Երևանը, Բաքուն ու Մոսկվան մինչև մարտի 1-ը կներկայացնեն ՀՀ ու Ադրբեջանի տարածքով փոխադրումների համար անհրաժեշտ աշխատանքների ժամանակացույցը։ Եռակողմ աշխատանքային խումբը ՀՀ-ից կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |