$7․4 մլն՝ Մարտունու ԲԿ-ի վերակառուցմանը․ Պատրաստ կլինի 2022-ին21 հունվարի 2021 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հավանություն է տվել «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի նախագծին, որով նախատեսվում է $7․4 մլն տրամադրել Մարտունու բժշկական կենտրոնի վերակառուցմանը: Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ Մարտունու ԲԿ-ի կառուցումը կավարտվի 2022 թվականի սկզբին: Նախարարը հիշեցրել է, որ դեռևս 2013 թվականին Հայաստանի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրվել է $35 մլն դոլարին համարժեք ֆինանսավորման պայմանագիր, որով նախատեսված էին Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ և Վայոց ձորի մարզային հիվանդանոցի արդիականացման աշխատանքները, մասնավորապես՝ կառուցման շինարարական աշխատանքներ, բժշկական սարքավորումների և կահույքի ձեռքբերում։ Սակայն 2020-ի մարտի 6-ին որոշվել է ծրագրից հանել Վայոց ձորի մարզային հիվանդանոցի կառուցումը՝ շինաշխատանքների բարձր արժեքի, փոխարժեքի հետևանքով առաջացած կորուստների պատճառով։ Վայոց Ձորի նոր ԲԿ-ի կառուցման և բուժսարքավորումներով հագեցման միջոցառումը սահմանվել է 2020-2023 թթ. կառավարության միջոցառումների ծրագրով։ Ավանեսյանի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարին են ուղղվել Մարտունու ԲԿ-ի կառուցման համար նախատեսված $3 մլն-ն ու այժմ անհրաժեշտություն է առաջացել լրացնել այդ գումարը: Ըստ նախարարի՝ Մարտունու ԲԿ-ն ինտենսիվ կառուցման փուլում է, իսկ Վայոց Ձորի ԲԿ-ի կառուցումը կսկսվի շուտով: «Երկու կենտրոնն էլ ռազմավարական կարևորության են: Երկու տեղում էլ նախկին ԲԿ-ները գտնվում են ոչ բարվոք վիճակում և նոր ԲԿ-ների կառուցումը կնպաստի որակյալ ծառայությունների մատուցմանը», - ասել է նախարարը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |