Հայտնաբերվել է Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցի դին![]() 22 հունվարի 2021 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ստեփանակերտի Բաղրամյան փողոցում կայանված Hyundai մակնիշի մեքենայի վարորդի նստատեղում գլխի հատվածում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Ստեփանակերտի բնակչի՝ 1985-ին ծնված Արթուր Աշոտի Ապրեսյանի դիակը, նրա աջ ձեռքում առկա է եղել ատրճանակ: Ըստ մամուլում շրջանառովղ լուրերի՝ Ապրեսյանն Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության աշխատակիցն էր։ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել քրեական գործ՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:) ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |