ԱԻՊԾ․ Եվս 5 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել![]() 23 հունվարի 2021 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 22-ի որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի մարմին Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից, PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ Զինծառայողների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Որոնողական աշխատանքներն իրականացվել էին Վարանդայի, Բերձորից հարավ՝ Իշխանաձոր-Այգեհովիտ և Որոտանի ուղղություններով։ Հունվարի 23-ին որոնողական աշխատանքեր իրականացվելու են Մատաղիսի, Վարանդայի (Ֆիզուլի), Քաշաթաղի շրջանի ուղղություններով: 44-օրյա պատերազմի ավարտից մինչ օրս կատարված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1256 աճյուն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |