Մանրածախ առևտրի շրջանառությունը ՀՀ-ում նվազել է 16.6%-ով

Մանրածախ առևտրի շրջանառությունը ՀՀ-ում նվազել է 16.6%-ով

PanARMENIAN.Net - 2020թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին մանրածախ առևտրի շրջանառությունը ՀՀ-ում, ընթացիկ գներով և դոլարի հանդեպ դրամի միջին փոխարժեքով, կազմել է 2․4 մլրդ դոլար՝ կրճատվելով 16.6%։

ԵԱՏՄ երկրներից ավելի մեծ նվազում է գրանցվել միայն Ղրղզստանում՝ 17.4% (3․6 մլրդ դոլար), մյուս երկրներում այն չի գերազանցել 5%-ը։

ԵԱՏՄ երկրների մանրածախ առևտրի ընդհանուր շրջանառությունը 2020թ․ 11 ամսում 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4.1%-ով՝ կազմելով 468․3 մլրդ դոլար, ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում։

Ռուսաստանի Դաշնությունում նշված ժամանակահատվածում մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 418 մլրդ դոլար՝ նվազելով 4.1%-ով, Բելառուսում՝ 19․56 մլրդ դոլար՝ նվազելով 2%, Ղազախստանում՝ 24 մլրդ 504․1 մլն դոլար՝ նվազելով 5%-ով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---