ԱԻՊԾ. Մարտունիից ու Ջաբրայիլից ևս 3 զինծառայողի մարմին է գտնվել

ԱԻՊԾ. Մարտունիից ու Ջաբրայիլից ևս 3 զինծառայողի մարմին է գտնվել

PanARMENIAN.Net - Արցախում պատերազմից հետո որոնողական աշխատանքների արդյունքում ևս 3 զինծառայողի մարմին է հայտնաբերվել, հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում 2 զինծառայողի աճյուն գտնվել է Մարտունիում, մեկինը՝ Ջրականում (Ջաբրայիլ): Նախնական տվյալներով՝ նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են:

Այժմ որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում Հադրութի ու Ջրականի շրջանում:

Նոյեմբերի 13-ից հետո, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 1321 զինծառայողի և քաղաքացիական անձի աճյուն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---