Հարկերը հնարավոր կլինի սմարթֆոնով վճարել 2 փետրվարի 2021 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն մտադիր է հարթակ մշակել՝ բջջային հավելավծների միջոցով հարկերը վճարելու և հարկային հաշվետվություններ ներկայացնելու համար։ Այդ մասին հայտնել է ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, գրում է Sputnik Արմենիան։ Նա նշել է, որ ըստ ՀԲ հարցման՝ ՀՀ հարկատուների 70%-ը կողմ է, որ հարկայինին տրամադրվող փաստաթղթղերը հավելվածների միջոցով ներկայացվեն։ «Ուստի, և հաշվետվություններ ներկայացնելը, և այլ գործողությունները մենք ցանկանում ենք հնարավոր դարձնել ոչ միայն համակարգչից, այլև բջջային հեռախոսից»,- ասել է Մուրադյանը։ «ՊԵԿ-ը հարկ վճարողների հետ շփումը 100 տոկոսով իրականացնում էր միայն էլեկտրոնային տարբերակով, նկատի ունեմ հաշվետվությունների, հաշվարկների ներկայացումը, թվային փաստաթղթերի, ՀԴՄ կտրոնների հետ կապված հարցերը։ Բայց, այնուամենայնիվ, կան որոշակի գործառույթներ, օրինակ՝ եկամտահարկի` բանկում վճարած տոկոսների չափով հետ ստանալու գործողությունը, որտեղ դեռևս կան թղթային դիմում ներկայացնելու ինչ-որ պահեր։ Մենք համավարակի ժամանակ դա էլ փորձեցինք տեղափոխել էլեկտրոնային հարթակ։ Իսկ հիմա ավելի մեծ ծրագիր ենք նախաձեռնել, որ ամբողջությամբ այդ պրոցեսը թվայնացնենք` սկսած բանկից մինչև հաշվեհամարին գումարը հետ ստանալու պրոցեսը»,- ասել է Մուրադյանը։ Նրա խոսքով, այս բարեփոխումներից հետո քաղաքացին այլևս կարիք չի ունենա ոչ բանկ, ոչ ՊԵԿ, ոչ էլ ֆինանսների նախարարություն այցելելու։ Հարկայինը նաև խստացրել է առցանց խաղատների վերահսկումը։ «Մենք հսկողություն ենք սահմանել առցանց դրույքների վրա, որոնց մասին տեղեկությունները հավաքվում են մեր մոտ։ Այդպես ավելի հեշտ է և մեզ, և առցանց խաղատների համար, որոնք ստիպված չեն տարեվերջին հավաքել բոլոր այդ տվյալները հաշվետվություն կազմելու համար»,- ասել է Մուրադյանը։ 2021-ին ՊԵԿ-ում նախատեսվում է առցանց դարձնել նաև լիզինգի ծառայությունը։ Համապատասխան ծրագիրն արդեն մշակվում է։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա |