Փետրվարի 3-ին որոնումներ չեն իրականացվի՝ Բաքուն չի թույլատրել

Փետրվարի 3-ին որոնումներ չեն իրականացվի՝ Բաքուն չի թույլատրել

PanARMENIAN.Net - Փետրվարի 3-ին որոնողական աշխատանքներ պետք է իրականացվեին Ֆիզուլիի, Ջաբրայիլի ուղղությամբ, սակայն վերջին պահին ադրբեջանցիներն առանց որևէ պատճառ նշելու թույլ չեն տվել։ Այդ մասին տեղեկացրել է Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը, գրում է Panorama.am-ը։

«Որոնողական խմբերն առավոտյան պատրաստվել էին, որ գնային, զանգել են ու ասել, որ աշխատանքներ չեն լինելու»,- ասել է նա։

Փետրվարի 2-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Հադրութ քաղաքի մերձակայքից հայտնաբերել են ևս 1 աճյուն: Ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Թադևոսյանը նշել է, որ կարող է և քաղաքացիական անձ լինի, քանի որ քաղաքի մոտ է հայտնաբերվել։

Պատերազմի ավարտից ի վեր փետրվարի 2-ի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1353 աճյուն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---