Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք կա![]() 3 փետրվարի 2021 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 2-ին Արցախում կատարվել է 94 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2029 քաղաքացու հետազոտություն, որից 465-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |