ՌԴ-ն վերսկսում է ՀՀ հետ ավիահաղորդակցությունը![]() 3 փետրվարի 2021 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ։ Թռիչքները կիրականացվեն փետրվարի 15-ից՝ շաբաթական 4 չվերթով։ ՌԴ-ն վերականգնում է նաև ավիահաղորդակցությունն Ադրբեջանի հետ և երկաթուղային հաղորդակցությունը Բելառուսի հետ։ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել է համապատասխան փաստաթղթերը, տեղեկացնում է ՌԴ կառավարության կայքը։ Որոշումը կայացվել է Կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող օպերատիվ շտաբի տվյալների հիման վրա։ Բելառուսի հետ երկաթուղային հաղորդակցությունը կվերսկսի փետրվարի 8-ից։ Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Ռուսաստանը կառավարության որոշմամբ մարտի 27-ից դադարեցրել էր կանոնավոր և չարթերային թռիչքներն այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստան։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |