Ալիև-«Գորշ գայլեր» հանդիպմանը քննարկվել է Շուշիում դպրոց կառուցելու հարցը

Ալիև-«Գորշ գայլեր» հանդիպմանը քննարկվել է Շուշիում դպրոց կառուցելու հարցը

PanARMENIAN.Net - Փետրվարի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է «Գորշ գայլեր» ահաբեկչական-ազգայնամոլական խմբավորման քաղաքական թևի՝ Թուրքիայի արմատական ֆաշիստական «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահի տեղակալ Մևլյութ Քարաքայային և «Գորշ գայլերի» ղեկավարներից Ահմեթ Յիղիթ Յըլդըրըմին, տեղեկացնում է «Երկիր Մեդիան»։

«Գորշ գայլեր» կազմակերպության անդամները ևս մեկ անգամ հայտարարել են Շուշիում դպրոց կառուցելու նախաձեռնության մասին: Նրանք նշել են, որ այդ կապակցությամբ արդեն հանդիպել են Ադրբեջանի կրթության նախարարի և պաշտոնատար այլ անձանց:

Շուշիում դպրոց բացելու հայտարարությամբ հանդես էր եկել ԱՇԿ առաջնորդ Դևլեթ Բահչելին՝ նշելով, որ արդեն ստացել է Էրդողանի և Ալիևի համաձայնությունը։

Արցախի ԱԳՆ հայտարարել էր, որ ծայրահեղ աջ նեոֆաշիստական ուժերի տեղափոխումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, ինչպես նաև Արցախի դեմ զինված ագրեսիայի ժամանակ միջազգային ահաբեկիչների օգտագործումը ոչ միայն Արցախի ու Հարավային Կովկասի, այլև դրանց սահմաններից դուրս գտնվող տարածաշրջանների նկատմամբ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության նույն շղթայի օղակներն են։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---