Վիտալի Բալասանյանը հերքել է ադրբեջանցիների վերադարձը Ստեփանակերտ և Ասկերան ու ՊԲ կազմալուծումը![]() 4 փետրվարի 2021 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Որևէ հիմքից զուրկ են խոսակցությունները, թե, օրինակ, Ստեփանակերտի Կրկժան, Աջափնյակ թաղամասերը կամ Ասկերանի Իվանյան գյուղն առաջիկայում կբնակեցվեն ադրբեջանական ընտանիքներով, հավաստիացրել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Նա նաև հերքել է լուրերը, թե Ստեփանակերտի առևտրային կետերում ադրբեջանցիները գնումներ են կատարում։ «Խոսակցություններ են պտտվում, թե, իբր, Ստեփանակերտ քաղաքի Վերածծնդի հրապարակում` պետական շենքերին տեղադրվելու է ադրբեջանական դրոշ, հարկ եմ համարում կատեգորիկ հերքել այդ լուրերը: Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում լուրեր են տարածվում, թե Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվելու է , և, ըստ այդ լուրերի տրամաբանության, Արցախի սահմանների պաշտպանության կազմակերպում չի լինելու: Այս կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով»,-ասել է նա։ Բալասանյանն իշխանության անունից հավաստիացրել է, որ «չնայած պատերազմական գործողությունների հետևանքով մեզ հասցված անդառնալի կորուստներին», պետությունը միշտ կատարելու է բնակչության անվտանգության և բնականոն կենսագործունեության ապահովման իր պարտականությունները։ Արցախում Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 10-ի հայտարարությամբ հայկական կողմը տարածքային զիջումների է գնացել, իսկ հունվարի 11-ին ստորագրել տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման համաձայնագիր։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |