Փետրվարի 4-ին որոնումներ չեն իրականացվի. Ադրբեջանցիները տարածքում աշխատանքներ են տանում

Փետրվարի 4-ին որոնումներ չեն իրականացվի. Ադրբեջանցիները տարածքում աշխատանքներ են տանում

PanARMENIAN.Net - Արցախի պետական ծառայության փրկարարական ջոկատները փետրվարի 4-ին ևս աճյունների որոնման աշխատանքներ չեն իրականացնի: Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում ադրբեջանցիները տարաբնույթ աշխատանքներ են կատարում, տեղեկացնում է ԱԻՊԾ-ից:

2020-ի նոյեմբերի 13-ից մինչև փետրվարի 4-ը որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր 1355 աճյուն: Նախնական տվյալներով, դրանցից 15-ը քաղաքացիական անձինք են:

Փետրվարի 3-ին որոնողական աշխատանքներ պետք է իրականացվեին Ֆիզուլիի, Ջաբրայիլի ուղղությամբ, սակայն վերջին պահին ադրբեջանցիներն առանց որևէ պատճառ նշելու թույլ չեն տվել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---