«Ազիմուտը» թռիչքներ կիրականացնի Մինվոդիից Երևան![]() 4 փետրվարի 2021 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հարավի ավիափոխադրող, «Ազիմուտ» ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Մինվոդիի օդանավակայանից դեպի Երևան։ Թռիչքները կմեկնարկեն փետրվարի 16-ից՝ շաբաթական մեկ անգամ։ А4629/630 չվերթը Մինվոդիի օդանավակայանից կմեկնի 10։30-ին և վայրէջք կկատարի Երևանում 12։40-ին, իսկ Երևանից կմեկնի 13։40-ին և վայրէջք կկատարի Մինվոդիում 13։50-ին։ Յուրաքանչյուր օդանավակայանի դեպքում տեղական ժամանակն է նշված։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ։ Թռիչքները կիրականացվեն փետրվարի 15-ից՝ շաբաթական 4 չվերթով։ Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Ռուսաստանը կառավարության որոշմամբ մարտի 27-ից դադարեցրել էր կանոնավոր և չարթերային թռիչքներն այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստան։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |