«Ուրալյան ավիաուղիները» փետրվարի 13-ից կվերսկսի Կրասնոյարսկ-Երևան չվերթերը

«Ուրալյան ավիաուղիները» փետրվարի 13-ից կվերսկսի Կրասնոյարսկ-Երևան չվերթերը

PanARMENIAN.Net - Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը փետրվարի 13-ից վերսկսում է ուղիղ չվերթեր իրականացնել Կրասնոյարսկից Երևան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ տոմսերի արժեքը կսկսի 12,579 ռուբլիից՝ 87,000 դրամից։

Ավելի վաղ ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը հրամանագիր էր ստորագրել փետրվարի 15-ից Հայաստանի հետ ավիահաղորդակցությունը վերսկսելու մասին:

Փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը գործելու է փորձնական ծրագիր, որով Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել «Ճամփորդիր առանց Covid-19-ի» հավելվածում կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։

Փետրվարի 4-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ փետրվարի մեկից հետո Ռուսաստան է մեկնել մոտ 3900 մարդ, իսկ Ռուսաստանից Հայաստան՝ 3400։ Ռուսաստան մեկնածների թվում 1423 - ը եղել են Հայաստանի քաղաքացիներ, Ռուսաստանից ժամանածների թվում ՝ 1263-ը։ Խնդիրներ են առաջացել միայն Հայաստանի 7 քաղաքացու դեպքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---