Զեյթունցյան․ Մշակութային ժառանգությունը մեր հիմնական ակտիվն է, այն պետք է օգտագործենք՝ գրավելու զբոսաշրջիկին

Զեյթունցյան․ Մշակութային ժառանգությունը մեր հիմնական ակտիվն է, այն պետք է օգտագործենք՝ գրավելու զբոսաշրջիկին

PanARMENIAN.Net - Հյուրանոցների և հյուրընկալության կառավարման վկայագիր շնորհող ծրագրի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու զբոսաշրջիկները պետք է ընտրեն ՀՀ գալը, հատկապես պատերազմական վերջին իրողությունը հաշվի առնելով, խոսել է մշակութային ժառանգության մասին։

«Ես միշտ ասում եմ, որ պետք է քաղել նախ ներքևում կախված պտուղը: Մենք այսօր հպարտանում ենք, որ Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է, բայց այս մասին գիտենք միայն մենք: Մեր մշակութային ժառանգությունն այսօր ամբողջովին կապիտալիզացված չէ, այն մեր հիմնական ակտիվն է, որը պետք է օգտագործենք, որպեսզի կարողանանք զբոսաշրջիկին գրավել»,- ասել է նա, տեղեկացնում է Shantnews.am-ը։

Զեյթունցյանը հավելել է, որ շատ կարևոր է նաև ասել այն մասին, որ պատերազմից հետո ՀՀ-ում անվտանգ է: Դա, օրինակ, Վրաստանում՝ արվել է աշխարհի լավագույն գովազդային ընկերություններից մեկին հրավիրելով:

«Ես ուսումնասիրություններ եմ անում, և Հայաստանը խոցելիության ինդեքսում ապահով և ստաբիլ երկրների ցանկից պատերազմի հետևանքով իջեցվել է մեկ աստիճան ներքև և հասել, էսպես ասած, զգուշացում կարգավիճակի: Այս կարգերն ուսումնասիրվում են զբոսաշրջիկների կողմից, ֆորումի կողմից, խորհրդակցական կազմակերպությունների կողմից»,- ասել է Զեյթունցյանը՝ հավելելով, որ մինչ պատերազմը Հայաստանը եղել է աշխարհի ամենաապահով երկրների շարքում:

Ապահովության ինդեքսով Հայաստանը հիմա էլ բարձր է հարևան Վրաստանից ու Ադրբեջանից:

Ըստ Հյուրանոցների և հյուրընկալության կառավարման վկայագիր շնորհող ծրագրի ղեկավարի՝ բանալին իմիջը բարձրացնելու մեջ է: Խոսքը նոր զբոսաշրջային արդյունքներ ստեղծելու մեջ չէ, այլ կառավարման ընկալումների:

«Շատ կարևոր է պետական մակարդակով լուրջ քաղաքական կամք: Հասկանալու, որ զբոսաշրջությունը մակերեսային գործունեություն չի, դա «շորտիկով ու մայկայով», ապարատը ձեռքին ինչ-որ անհայտ մարդ չի, դա շատ լուրջ տնտեսական, սոցիալական և մշակութային ազդեցություն ունի, այսպիսի թերի կառույցի գոյությամբ, թերի ֆինանսավորմամբ, անհնար է ընդամենը էնտուզիազմի շնորհիվ հասնել այն արդյունքներին, ինչի մասին, որ ես խոսում եմ»,- ասել է նա:

Ավելի վաղ հայտնի դարձավո, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն ազատվել է պաշտոնից։ ։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---