Զախարովա․ ՌԴ-ն հուսով է՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությունն առաջիկայում կայցելի ԼՂ

Զախարովա․ ՌԴ-ն հուսով է՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությունն առաջիկայում կայցելի ԼՂ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը հուսով է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի նախնական առաքելության այցն Արցախ և հարակից տարածքներ տեղի կունենա մոտ ապագայում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Որքան գիտեմ, հիմա բանակցություններ են ընթանում ՅՈւՆԵՍԿՕ-ի նախնական առաքելության կազմակերպման շուրջ։ Հուսով ենք, որ այդ այցը տեղի կունենա մոտ ապագայում և կնպաստի փոխադարձ վստահության հաստատմանը տարածաշրջանում»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

2020թ․ նոյեմբերի 20-ին ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն հայտարարել էր, որ կազմակերպությունը պատրաստ է առաքելություն գործուղել Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ՝ պատմամշակութային ժառանգության դրությունը գնահատելու համար։ Դեկտեմբերի 10-11-ին Միջկառավարական հանձնաժողովը հաստատել էր հուշարձանների դրության մասին անկախ գնահատականների անհրաժեշտությունը: Այդ առաքելությունը, սակայն, ըստ Հաագայի կոնվենցիայի, կարող է իրականացվել միայն հակամարտության երկու կողմի՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի համաձայնության դեպքում։

Ադրբեջանը հայկական պատմամշակութային կոթողները, հուշարձանները վանդալիզմի ենթարկելու ու ոչնչացնելու փորձ ունի: Այդ երկրի զինվորականները ռազմական գործողությունների դադարեցումից հետո հայկական եկեղեցիներ ու գերեզմանատներ են պղծել։ Վանդալիզմի է ենթարկվել նաև Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---