Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել

Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել

PanARMENIAN.Net - Փետրվարի 5-ին Արցախում կատարվել է 46 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստանում 28 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում, ընդհանուր առմամբ, 2021-ին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2170 քաղաքացու հետազոտություն, որից 481-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի առողջապահության նախարարությունը հորդորում է պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---