Բանկ ներխուժած և գումար հափշտակած անձը ձերբակալվել է

Բանկ ներխուժած և գումար հափշտակած անձը ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Փետրվարի 5-ին Երևանում ԱԿԲԱ բանկից գումար հափշտակած անձը ձերբակալվել է՝ ավազակություն կատարելու կասկածանքով, և հարցաքննվել։ Նա Երևանի բնակիչ է՝ ծնված 1988թ.:

Նախնական տվյալներով՝ բանկի մասնաճյուղ ներխուժած անձը ավազակային հարձակմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ 5,665,233 դրամ գումար:

Հայտնաբերվել է որպես զենք օգտագործված հուշանվեր ատրճանակը և հափշտակված գումարը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրգործ՝ ՔՕ 175-րդ հոդվածի (ավազակությունը) 3-րդ մասի 1-ին կետով (պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի ժամկետով), որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննությունը շարունակվում է:

Փետրվարի 5-ին ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ անհայտ անձը ավազակային հարձակմամբ զինված մուտք է գործել երևանյան բանկերից մեկի մասնաճյուղ, սակայն հարձակում կատարած անձը վնասազերծվել է բանկի անվտանգության աշխատակիցների կողմից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---