Խաչատուր Սուքիասյան․ Եթե ընտրություն լինի, մասնակցությունս չեմ բացառում

Խաչատուր Սուքիասյան․ Եթե ընտրություն լինի, մասնակցությունս չեմ բացառում

PanARMENIAN.Net - Եթե առաջիկայում ԱԺ արտահերթ ընտրություններ լինեն, չի բացառվում, որ դրանց կմասնակցի նաև գործարար Խաչատուր Սուքիասյանը: Այս մասին նա հայտարարել է Առաջին ալիքին հարցազրույցում։

«Վերջերս մի հարցազրույց եմ լսել Բորիս Ելցինի (ՌԴ ղեկավար 1991-1999թթ.-խմբ․) կնոջ՝ Նաինա Ելցինայի հարցարույցն էր դա: Ասաց Ելցինի առողջականվիճակը շատ վատ էր, չէր ուզում մասնակցել երկրորդ փուլին, բայց, երբ որ տեսավ վտանգ կար Ռուսաստանի Դաշնությանն ուղղված և Զուգիանովը կարող էր ընտրվել, նա իր մեջ ուժ գտավ և իր առողջության հաշվին գնաց 2-րդ ընտրության, հետո այն հանձնեց Վլադիմիր Պուտինին (ՌԴ ներկայիս ղեկավար-խմբ․): Հայաստանում շատ մարդիկ կարծեմ էդպես են մտածում, եթե տեսնեն Հայաստանում վտանգ կա, նրանք նույնպես կակտիվանան, այդ թվում և ես»,- ասել է Սուքիասյանը:

Նա նաև նշել է, որ ընտրությունների պարագայում ինքն առաջին հերթին այն քաղաքական ուժին կսատարի, որի իշխանության օրոք ընտրակեղծիքներ չեն եղել։

Սուքիասյանն ԱԺ նախկին պատգամավոր է, նա անկուսակցական է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---