Նախարար․ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը կքննարկվի ԱԺ-ում

Նախարար․ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը կքննարկվի ԱԺ-ում

PanARMENIAN.Net - Կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բուհերի կառավարման խորհրդի կազմը կսահմանափակվի 9 անդամով, 5-ին կնշանակի պետական լիազոր մարմինը, իսկ 4-ը կլինեն բուհից, հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վարդան Դումանյանը։

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» և 22 հարակից այլ օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը դրական եզրակացությամբ կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 6-ին կայացած նիստում քննարկվել և դրական եզրակացություն է տրվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և 22 այլ հարակից օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթին։

Հանձնաժողովի նիստին նախարարը նաև ասել է, որ կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը բուհերի կառավարման խորհուրդներում։

Դումանյանը նշել է, որ պետբյուջեից ֆինանսավորվող կրթաթոշակային տեղերը կբաշխվեն ոչ թե ըստ բուհերի, այլ ըստ ակադեմիական ոլորտների:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---