Խաղաղապահներն Արցախի տարածքով Ադրբեջանին ենթակա Քարվաճառ բեռներ են տարանցել

Խաղաղապահներն Արցախի տարածքով Ադրբեջանին ենթակա Քարվաճառ բեռներ են տարանցել

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի Հումանիտար արձագանքման կենտրոնն ավելի քան 150 տոննա շինանյութ է տեղափոխել նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ Արդբեջանին հանձնաված Քարվաճառի (Քելբաջարի) շրջան։

Խաղաղապահ զորակազմն ապահովում է բեռների տարանցումն Ադրբեջանին անցած տարածքների միջև։ Նշվում է, որ հումանիտար շարասյան երթուղին անցնում էր Մատաղիսով և Վանքով, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ աջակցությունն ադրբեջանական կողմին իրականացվում է եռակողմ հայտարարության հիման վրա

«ԿամԱԶ» մակնիշի 20 և 5 ուղեկցող մեքենայից բաղկացած շարասյունը շինանյութը հասցրել է Քարվաճառի շրջան՝ սոցիալական օբյեկտների և բնակելի տների էներգաապահովման և ջրամատակարարման վերականգնման նպատակով։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---