ԱԻՆ․ ԱԹՍ-ներով որոնողափրկարարական աշխատանքների մոդել է մշակվում

ԱԻՆ․ ԱԹՍ-ներով որոնողափրկարարական աշխատանքների մոդել է մշակվում

PanARMENIAN.Net - Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետներն անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործելու գիտահետազոտական աշխատանքներ են նախաձեռնել:

Անօդաչու թռչող սարքերը կարող են բարձր արդյունավետությամբ աշխատել ոչ միայն աղետներից հետո որոնողափրկարարական աշխատանքներում, այլև մոլորված արշավախմբերին և զբոսաշրջիկներին օգնության հասնելու հարցում:

Փետրվարի 4-8-ը Ստեփանավանի հարակից տարածքում դաշտային փորձեր են արվել:

Համապատասխան ուսումնասիրությունների և գործնական աշխատանքների արդյունքում կձևավորվի անօդաչու թռչող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործելու մոդել, որը կարող է օգտակար և կիրառելի լինել փրկարարների համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---