Բեգլարյան․ Կասկածներ կան, որ Ադրբեջանը մեր զոհերի մի մասին հուղարկավորել է

Բեգլարյան․ Կասկածներ կան, որ Ադրբեջանը մեր զոհերի մի մասին հուղարկավորել է

PanARMENIAN.Net - Արցախում կասկածներ ունեն, որ ադրբեջանցիները հայկական կողմից զոհվածների մի մասին հուղարկավորել են, թաղել մարտական գործողությունների ժամանակ կամ դրանից հետո։ Այդ մասին ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը, գրում է «Հետքը»։

Նա հավելել է, որ կոնկրետ դեպքերում մասսայական գերեզմանները բացվել են, բայց դեռ այս ուղղությամբ աշխատանքներ կան կատարելու, իսկ զոհերի աճյունները հայտնաբերելուց հետո էլ երկար ժամանակ է պահանջվում նույնականացման համար։

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի համար ակնհայտ է, որ նույնականացման ոլորտում մեծ խնդիրներ են եղել։ Մարմինների հավաքագրման, դիահերձարան տեղափոխելու, դիահերձարանից մեկ այլ դիահերձարան տեղափոխելու ժամանակ տվյալների փոխանցումը ձգձգումով է, բայց ամենամեծ խնդիրը եղել և մնում է ԴՆԹ հետազոտությունների անցկացումն ու տվյալների վերլուծությունը։

«Հունվարին ԴՆԹ երկրորդ սարքի տեղադրմամբ մի փոքր արագացվեց գործընթացը, որը հնարավոր էր ավելի շուտ իրականացնել։ Հարյուրավոր մարմիններ դեռևս ճանաչված չեն։

Զոհերի աճյունները և գերիներին վերադարձնելու գործընթացը Ադրբեջանը միտումնավոր ձգձգում է։ Ամենացավոտ հարցը գերիների վերադարձն է։ Ադրբեջանը թաքցնում է գերիների տվյալները»,-ասել է Բեգլարյանը։

Նա դժվարացել է գերիների հստակ թիվ ասել, բայց նշել է, որ Խծաբերդի 59 հոգուց բացի կան տասնյակ այլ դեպքեր՝ քաղաքացիական անձանց և ռազմագերիների։

Անդրադառնալով Պաշտպանաության բանակի շուրջ խոսակցություններին՝ Բեգլարյանն ասել է, որ Արցախը միանշանակ ունենալու է պաշտպանական ինստիտուտ։

«Այլ հարց է՝ կկոչվի բանակ, պաշտպանական ուժեր կամ պաշտպանական զորքեր, բայց ֆունկցիոնալ առումով Արցախն ունենալու է բանակ»,- ասել է նա՝ նշելով, որ բանակն է ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ ռուս խաղաղապահների անվտանգության երաշխիքներին զուգահեռ։

«Իհարկե, Ադրբեջանը շատ կուզեր, որ Արցախում ոչ մի զինված մարդ չլիներ, կարծում եմ՝ շատ կուզեր նաև, որ ռուս խաղաղապահ էլ չլիներ։ Ադրբեջանի ցանկությունն այս առումով որևէ նշանակություն չունի»,-ասել է Արտակ Բեգլարյանը։

Արցախում շարունակվում են զինծառայողների որոնողական աշխատանքները, որոնց մասնակցում են նաև անհետ կորածների հարազատները։ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո անհետ կորածների ծնողներն ու հարազատները պաբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերլում՝ դիմելով տարբեր պետական մարմիններին։ Նրանք մի քանի հանդիպում են են ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---