Փայլանը հայց է ներկայացրել` ընդդեմ 20 հայի գլխատել երազող ադրբեջանուհու

Փայլանը հայց է ներկայացրել` ընդդեմ 20 հայի գլխատել երազող ադրբեջանուհու

PanARMENIAN.Net - Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ դիմել է իրավապահ մարմիններին՝ հայց ներկայացնելով ադրբեջանցի կնոջ դեմ, ով հայտարարել է, թե ցանկանում է գլխատել 20 հայի:

Թուրքիայում անցկացված հարցումներից մեկի ժամանակ ադրբեջանցի մի կնոջ հարցրել են, թե «Ինչ կաներ՝ իմանալով, որ դրա համար իրեն ոչինչ չի լինի», իսկ նա առանց երկմտելու պատասխանել է՝ «Ես 20 հայի գլուխ կկտրեի»:

44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո ադրբեջանական կողմի հայատյաց քաղաքականությունը տարբեր երանգներով է դրսևորվում։ Հայատյաց հայտարարություններ արվում են ինչպես պետական մակարդակով, այնպես էլ քաղաքացիների կողմից

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---