Շվեդիայի խորհրդարանականները կոչ են արել Բաքվին վերադարձնել հայ գերիներին![]() 12 փետրվարի 2021 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի խորհրդարանի «Շվեդիա-Հայաստան» բարեկամական խմբի անդամները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին, տեղեկացնում է Ստոկհոլմում Հայաստանի դեսպանությունը։ Նրանք կոչ են արել Ադրբեջանին արագացնել զոհվածների մարմինների, ինչպես նաև ռազմագերիների և պատանդների փոխանակման գործընթացը, անհապաղ կասեցնել նրանց դեմ հարուցված քրեական գործերն ու ապահովել նրանց փոխանցումը Հայաստանին։ Պատգամավորները նաև հորդորել են Եվրամիության ինստիտուտներին մշտապես բարձրացնել այդ հումանիտար հարցը՝ Ադրբեջանի հետ ընթացիկ և ապագա հարաբերությունների համատեքստում։ Նրանք նշել են նաև, որ գերիների վերադարձը Ադրբեջանի և ՀՀ միջև վստահության մթնոլորտի ձևավորման առաջին քայլերից մեկը կդառնա։ Հայկական կողմից գերիների վերջնական թվի մասին հստակ տվյալներ չկան։ Հայտնի է, որ վերջին 5 գերին, որ վերադարձել էին ՀՀ, շիրակցի կամավորականների 62 հոգանոց խմբից էին եղել․ նրանք պատերազմից հետո էին գերեվարվել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |