Ճապոնիան $3.6 մլն կհատկացնի ՀՀ-ին հետպատերազմյան ճգնաժամի հաղթահարմանը

Ճապոնիան $3.6 մլն կհատկացնի ՀՀ-ին հետպատերազմյան ճգնաժամի հաղթահարմանը

PanARMENIAN.Net - Փետրվարի 16-ին Ճապոնիայի կառավարությունը որոշել է $3.6 մլն աջակցություն հատկացնել ՀՀ-ին հետպատերազմյան ճգնաժամի հաղթահարման համար։

Աջակցության շրջանակում, մասնավորապես, նախատեսվում են բուժպատրաստության վարժանքներ 6 հիվանդանոցում, 3 ռմբապաստարանի վերանորոգում, բուժսարքավորումների գնում 17 բուժհաստատության համար, 15 դպրոցի վերանորոգում, ապահովում ուսումնական պարագաներով և այլն, գրում է ՏԱՍՍ-ը։

Աջակցությունը կցուցաբերվի բնակչության կենսամակարդակի բարձրացման, ապաստարնների նորոգման և բուժհաստատությունների հագեցման նպատակով։ Աջակցությունը կտրամադրվի ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR), ՄԱԿ Մանկական հիմնադրամի (UNICEF), Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM), Համաշխարհային պարենային ծրագրի (WFP) և Կարմիր խաչի միջազգային ծրագրի (ICRC) միջոցով։

Ընդհանուր առմամբ Ճապոնիան $4.8 մլն է հատկացրել, որից $3.6 մլն աջակցությունը կտրամադրվի ՀՀ-ին, իսկ մյուս մասը կուղղվի Ադրբեջանին։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---