Ադրբեջանը 106 անձի մարմին է հանձնել հայկական կողմին![]() 17 փետրվարի 2021 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը հայկականին է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա նշել է, որ դա տեղի է ունեցել մարդասիրական հարցերի շուրջ գործակցության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա և Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ։ «Վերջին պատերազմի զոհերի մարմինների ու հնարավոր ողջերի որոնման աշխատանքները շարունակվում են: Բացի դրանից, երկուստեք սկսել ենք ջանքեր գործադրել նաև 1990-ականների պատերազմի հայ և ադրբեջանցի զոհերի աճյունների որոնման ու միմյանց փոխանցելու ուղղությամբ»,- ասվում է գրառման մեջ։ ԱՀ ԱԻՊԾ-ն իր հերթին տեղեկացրել է, որ փոխանակումը տեղի է ունեցել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում, և որ բոլորն անճանաչելի են: «Ենթադրվում է, որ տղաները նախապես հուղարկավորված են եղել, և դիերը արտաշիրիմումից հետո փոխանցվել են Վարանդայի (Ֆիզուլի), Հադրութի և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններից»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված դիերի ընդհանուր թիվը 1485 է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |