Ավստրալիայի խորհրդարան Արցախը ճանաչելու խնդրագիր է ներկայացվել![]() 17 փետրվարի 2021 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի խորհրդարանի կայքում խնդրագիր է ներկայացվել, որով կոչ է արվում ճանաչել Արցախի Հանրապետությունը: Այն ներկայացվել է խորհրդարանի Ներկայացուցիչների պալատ և փոխանցվել Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությանը: Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնած խնդրագիրը ստորագրել է 3164 ավստրալացի: Խնդրագրով կոչ է արվում հետևել Ֆրանսիայի խորհրդարանի, Նոր Հարավային Ուելսի օրենսդրական ժողովի և այլ օրենսդիր մարմինների օրինակներին և ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը: Կայքում նշվում է, որ Արցախի տարածքը մասամբ զավթել է Ադրբեջանը՝ հայերի դեմ Թուրքիայի աջակցությամբ սանձազերծած պատերազմից հետո: Խնդրագրի համաձայն՝ փաստաթուղթը Ներկայացուցիչների պալատում ներկայացվելուց հետո նախարարներն 90 օր ժամանակ ունեն արձագանքելու համար: 2021թ․ փետրվարի սկզբին ավստրալական Հարավային Ավստրալիա նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը և դատապարտել Ադրբեջանին ու Թուրքիային։ Ճանաչման բանաձևն ընդունվել է նահանգային խորհրդարանում։ Բանաձևը հաջորդում է 2020 թ. հոկտեմբերին Նոր Հարավային Ուելս նահանգի Խորհրդարանի իրավական հանձնաժողովի կողմից ընդունված բանաձևին և Ավստրալիայի ֆեդերալ կառավարությանը նույնպես կոչ է անում որպես հակամարտության մշտական լուծում եւ խուսափում հետագա ռազմական գործողությունների փորձերից՝ ճանաչել Արցախի անկախությունը։ Հարավային Ավստրալիան Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչած Ադրբեջանին և Թուրքիային բնիկ հայերի հայրենիք ներխուժելու համար դատապարտած երկրորդ ավստրալիական նահանգն է: Բանաձևը հաջորդում է 2020 թ. հոկտեմբերին Նոր Հարավային Ուելս նահանգի Խորհրդարանի իրավական հանձնաժողովի կողմից ընդունված բանաձևին։ ![]() ![]() Տ.Հ.-ն ստացել է աջ ոտնաթաթի վիրավորում Հարությունյանը հարցաքննվելու է Սահմանադրական կարգը տապալելու հոդվածով հարուցված քրգործի շրջանակում Ըստ նրա՝ կարճ ժամանակում քաղաքական, ռազմական, սոցիալական, տնտեսական դժվարությունները հաղթահարվելու են Երևանի ցանկում մոտ 200 անուն կա ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |