Փաշինյանն ակնարկել է հանքերի շահագործման մասին![]() 23 փետրվարի 2021 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Կարելի է ոչ խելամիտ կերպով անդառնալի վնաս հասցնել, բայց կարելի է նաև բնական ռեսուրսների օգտագործումից ստացած եկամուտները լրջորեն ներդնել հենց բնության վերականգնման և շրջակա միջավայրի պահպանման մեջ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շրջակա միջավայրի նախարարությունում։ Վարչապետը, ըստ էության, ակնարկել է հանքերի ու մասնավորապես՝ Ամուլսարի շահագործման մասին։ «Այդ պաշարների օգտագործումը պետք է լինի խելամիտ, որպեսզի շրջակա միջավայրին հասցված վնասների հետևանքները լինեն կառավարելի: Սա, իհարկե, եթե շատ ուղիղ ձևակերպենք՝ շատ դառն արձանագրում է, բայց արձանագրում է, որը չունի այլընտրանք: Հետևաբար, շրջակա միջավայրի նախարարության առաջնային առաքելությունը հենց այս ճշգրիտ բալանսին, հավասարակշռության կիրառմանը հետևելն է և դա ապահովելը»,- ասել է Փաշինյանը խորհրդակցության ընթացքում: Ըստ վարչապետի՝ ժամանակակակից քաղաքակրթության համաձայնությունն այն է, որ բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է։ Նա նշել է, թե Հայաստանում իրենք չեն կարող տնտեսական և քաղաքակրթական գործունեությունը կանգնեցնել, ըստ Փաշինյանի՝ գրոտեսկային կարող է հնչել սակայն նույնիսկ շենքը, որտեղ իրենք նստած են, կառուցվելիս վնաս է հասցրել շրջակա միջավայրին։
Փաշինյանը փետրվարի 4-ին հայտարարել էր, որ հանքարդյունաբերությունը տնտեսության համար առանցքային դեր ունի, նշել՝ առաջիկայում որոշում կունենան Ամուլսարի հանքի ներդրումային ծրագրի հետ կապված: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |