ՌԴ ՊՆ. «Իսկանդեր» Ղարաբաղում չի կրակվել

ՌԴ ՊՆ. «Իսկանդեր» Ղարաբաղում չի կրակվել

PanARMENIAN.Net - Հայկական կողմը չի կիրառել «Իսկանդեր-Է» հրթիռային համալիրներ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում հայտարարել են են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Հայաստանի վարչապետին, հավանաբար, մոլորության մեջ են գցել «Իսկանդեր» համալիրների օգտագործման հետ կապված, նա օգտագործել է ոչ ճշգրիտ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՌԴ ՊՆ-ից տեղեկացրել են, որ Հայաստանի «Իսկանդեր» հրթիռների զինամթերքի ամբողջ պաշարը գտնվում է երկրի Զինված ուժերի պահեստներում:

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է պատասխանի, թե ինչու կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով: Փաշինյանը նշել էր, թե չօգտագործված «Իսկանդերի» մասին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներն ուղղված են իրեն:

Փաշինյանի հայտարարությանը հետրած, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի կողմից տվյալ հայտարարությանը հերքելը հետևեց Խաչատրյանի աշխատանքից ազատմանը, ինչից հետո ԳՇ-ն պահանջեց Փաշինյանի հրաժարականը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---