ՀՀ և ՌԴ ՊՆ ղեկավարները քննարկել են իրավիճակն Արցախում

ՀՀ և ՌԴ ՊՆ ղեկավարները քննարկել են իրավիճակն Արցախում

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ ղեկավար Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ընթացիկ իրադրությունը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շրջաններում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---