Վթարից մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ տեր Կյուրեղը

Վթարից մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ տեր Կյուրեղը

PanARMENIAN.Net - Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է Ջրվեժ գյուղի սբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ տեր Կյուրեղ քահանա Տալյանը:

Տեղեկությունը հաստատել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը, գրում է «Արմենպրեսը»։

«Այո, ցավոք, իրականություն է»,- նշել է տեր Վահրամը:

Մարտի 1-ին՝ ժամը 08:38-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհի 34-րդ կմ-ին մեքենան ընկել է ձորը, որի հետևանքով մեկ քաղաքացի զոհվել է, մյուսին տեղափոխել են հիվանդանոց:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---