Թուրքիան հանվել է ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող երկրների ցանկից![]() 5 մարտի 2021 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան հանվել է ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող երկրների ցանկից։ Այդ մասին որոշում է կայացվել մարտի 5-ին հեռավար կարգով կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում, որին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նիստի օրակարգում հայկական կողմի նախաձեռնությամբ ընդգրկվել է նաև ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրների ցանկից թվով 75 երկրներ, այդ թվում՝ Թուրքիան հանելու վերաբերյալ առաջարկը, որն ընդունվել է միաձայն։ Որոշումն ուժի մեջ կմտնի որոշման հրապարակման պահից 6 ամիս հետո՝ համաձայն գործող ընթացակարգերի, տեղեկացնում է Մհեր Գրիգորյանի գրասենյակը։ Համաձայն Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 36-րդ հոդվածի՝ ԵԱՏՄ անդամ պետություններին տրամադրվում են սակագնային արտոնություններ զարգացող և առավել թույլ զարգացած երկրների ծագում ունեցող ապրանքների նկատմամբ։ Արտոնություններից օգտվող երկրների ցանկը հաստատվել է 2009-ին Մաքսային միության Հանձնաժողովի որոշմամբ։ Արտոնություններից օգտվում էր 103 երկիր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |