Թալեաթ փաշայի մասին «Ցեղասպանության ճարտարապետ» գիրքը թարգմանվել է թուրքերեն

Թալեաթ փաշայի մասին «Ցեղասպանության ճարտարապետ» գիրքը թարգմանվել է թուրքերեն

PanARMENIAN.Net - Թալեաթ փաշայի մասին գիրքը թարգմանվել է թուրքերեն։ «Թալեաթ փաշա, ժամանակակից Թուրքիայի հայրը, ցեղասպանության ճարտարապետը» վերնագրով գրքի հեղինակն է Օսմանյան վերջին շրջանի ու Թուրքիայի պատմության հայտնի մասնագետ Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր Հանս Լուկաս Կիզերը:

Թուրքական որոշ լրատվամիջոցների կողմից սկանդալային որակված թարգմանության մեջ վերջինների զայրույթն է հարուցել 2 հանգամանք. 1-ինը «ցեղասպանության ճարտարապետ» արտահայտությունն է, 2-րդն այն է, որ գիրքը անգլերենից թուրքերեն թարգմանած «Իլեթիշիմ Յայընլար» թուրքական անկախ հրատարակչությունը վերնագրի «ժամանակակից Թուրքիայի հայր» հատվածը փոխարինել է «իթթիհաթականության ուղեղը» արտահայտությամբ, գրում է Ermenihaber-ը։

Գրքի՝ «Թալեաթ փաշա, իթթիհաթականության ուղեղը, ցեղասպանության ճարտարապետը» վերնագրով տարբերակը թուրքերի կողմից որակվել է իբրև «այսպես կոչված ցեղասպանության պնդումների պրոպագանդա»:

Թալեաթ փաշան համարվում է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչը, ցեղասպանության տարիներին նա Թուրքիայի ներքին գործերի նախարարի պաշտոնն էր զբաղեցնում։

1921 թվականի մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում հնչած կրակոցը վերջ դրեց 1915-ի Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Թալեաթ Փաշայի կյանքին, ով «Իթիաթ» կուսակցության պարագլուխներից մեկն էր, երիտթուրքական հեղափուխությունից հետո ներքին գործերի մինիստր, կուսակցության կենտկոմի նախագահ, 1916 թվականից՝ Մեծ Վեզիր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---