Արցախում պատերազմից հետո 2200-ից ավելի տնտեսվարող է գործունեությունը վերսկսել

Արցախում պատերազմից հետո 2200-ից ավելի տնտեսվարող է գործունեությունը վերսկսել

PanARMENIAN.Net - Արցախում հետպատերազմյան ժամանակահատվածում գործունեությունը վերսկսել է 2220-ից ավելի տնտեսվարող սուբյեկտ, հայտնել են Արցախի պետական եկամուտների կոմիտեից՝ նշելով, որ այդ թվում ներառված չեն պատերազմի ընթացքում գործունեությունը չդադարեցրածները։

Գործունեությունը վերսկսած տնտեսվարողներից 1932-ը՝ միջին և խոշոր սուբյեկտներ են, իսկ 2289-ը՝ արտոնագրային հարկ վճարող փոքր բիզնեսներ:

«Մասնավորապես՝ ընթացիկ տարվա հունվար-փետրվարին Ստեփանակերտում գրանցվել է 93 նոր տնտեսվարող, Ասկերանում՝ 13, Մարտակերտում՝ 15, Մարտունիում՝ 9: Ստեփանակերտում նոր տնտեսվարողներ են գրանցվել նաև Հադրութից ու Շուշիից»,-հայտնել են ԱՀ ՊԵԿ-ից։

Կառույցից նշել են նաև, որ Հադրութից գրանցվել է 3 կազմակերպություն, որից 2-ը՝ շինարարական, մեկը՝ հանրային սննդի կազմակերպման։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---